«Ինֆոտեխ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2001թ-ին և հանդիսանում է տելեկոմունիկացիոն սարքավորումներ արտադրող առաջատար ֆիրմաների գործընկեր ՀՀ տարածքում: Մեր աշխատանքի ոճը դա պատվիրատուի խնդիրների մաքսիմալ որակյալ լուծումն է` հիմնված առավել առաջատար և արդյունավետ լուծումների, ինչպես նաև ինքնարժեք/արտադրողականություն օպտիմալ հարաբերակցության վրա: Ընկերության լուծումներն ուղղված են, գործընթացի օպտիմալացման շնորհիվ, պատվիրատուի ներդրումների արագ ինքնածածկման, ցանցային ինֆրաստրուկտուրայի մաքսիմալ օգտագործման և նրա հետագա զարգացման նախադրյալների հիմնադրմանը, ինչպես նաև ապահովում են կապի օպերատորների ծառայությունների վրա կատարվող ծախսերի նվազեցում: Մեր պատվիրատուներին առաջարկում ենք, համակարգված ծրագրերի մշակում՝ տեխնիկական առաջադրանքների հիման վրա, սարքավորումների մատակարարում և տեղադրում, երաշխիքային, ետերաշխիքային, ինչպես նաև մշտական ընթացիկ սպասարկում: Մեր աշխատակիցները մշտապես բարձրացնում են իրենց որակավորումը, ստանալով մասնագիտացված ուսուցում հենց արտադրողների ֆիրմաներում, ինչպես նաև մասնակցելով բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների և սեմինարների:

Տելեկոմունիկացիոն տեխնոլոգիաների շուկայի դինամիկ զարգացումը թելադրում է կազմակերպության անձնակազմի պատրաստվածության աստիճանի նկատմամբ բարձր պահանջները: «Ինֆոտեխ» ընկերության կոլեկտիվը կազմված է բարդ համակարգված ծրագրերի մշակման և ներդրման բնագավառում մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող ինժեներներից և մենեջերներից: Գործունեության հիմնական ուղղություններն են.

1.Գերատեսչական, միջգերատեսչական և լոկալ հեռախոսային, ռադիոկապի համակարգերի, հեռուստատեսային ցանցերի նախագծում, մոնտաժ և վերջնական կարգաբերումներ

2. ռադիոկապի համակարգերի մատակարարում, մոնտաժում և կարգաբերում (արտոնագիր 745)

3. Ինտերնետ գլոբալ ցանցի ծառայությունների տրամադրում (արտոնագիր 679)

4. Տարածքայնորեն տարանջատված և լոկալ ցանցերի նախագծումն ու կազմակերպումը, հեռավորության վրա տեղաբաշխված ստորաբաժանումների համակարգումը, գովազդային տեղեկատվական www սերվերների մշակում, տեղեկատվական համակարգերի նախագծում ու ներդրում` հիմնված ինտերնետի բազայի վրա, տեղեկատվության անվտանգության ուղղությամբ լուծումների նախագծում և ներդրում

5. տվյալների փոխանցման և հեռախոսակապի լոկալ և կոորպորատիվ ցանցերի կազմակերպման վերաբերյալ խորհրդատվություն